Գոհար Ավետիսյանի նոր կերպարը հուզել է անխտիր բոլորին

Գեղեցկուհի հայուհի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որը հղիության վերջին ամիսներին է, բայց չի դադարում աշխատել, նոր նախաձեռնություն է սկսել՝ մարաթոնի տեսքով։

26-ամյա աստղը փոփոխում է արտաքինը՝ դիմահարդարմամբ՝ մարտահրավեր նետելով հետևորդներին։ Այս անգամ Գոհարի ընտրած կերպարն անչափ հուզիչ է․ Էմմի Ուայնհաուզ՝ տաղանդաշատ երգչուհի, որը ժամանակից շուտ լքեց երկրային կյանքը։

Գոհարը հիանալի կերպով է վերափոխվել Էմմիի՝ ընտրելով սոուլ և R&B երգչուհու հագուստի նման հագուստ և վարսահարդարում։ Գոհարը խառը վարսահարդարում է ընտրել՝ համադրելով այն սև սլացիկ զգեստի և գույնզգույն կաշվե բաճկոնի հետ՝ երկաթե շիպերով։

Անգամ փիրսինգն է Գոհարը պատկերել իր դեմքին՝ հնարավորինս իսկականին մոտ։

Միակ տարբերությունը սև աղեղներն էին, որոնք Էմմիի մոտ ավելի հաստ էին, բայց Գոհարը որոշել է բարակ անել։

Ինչևէ, ինքներդ կարող եք համոզվել, որ կերպարն իրապես շատ նման ու համահունչ է ստացվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: