Գոհար Ավետիսյանը, վերջապես, ցուցադրել է ամուսնուն․ տեսնել է պետք

Անկրկնելի տաղանդաշատ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ուրախացրել է հետևորդներին՝ ցուցադրելով ամուսնու հետ համատեղ առաջին լուսանկարները։ Մինչ այս նա թաքցնում էր նրա դեմքը, սակայն որդու՝ Գասպարի քառասուն օրականի տոնին արված կադրով կիսվել է հետևորդների հետ։

«Տեսեք՝ ինչ հազվադեպ լուսանկարներ են։ Ընտանիք․․․ Մենք հայրիկիդ հետ քեզ շատ ենք սիրում, փոքրիկ։ Եղիր ամենաառողջը, արևս։ Մենք միշտ քո կողքին ենք»,- գրել է գեղեցկուհին։

Գոհարը շլացուցիչ տոն էր կազմակերպվել որդու համար՝ սպիտակ փարթիի ձևաչափով։ Նա հրաշալի տեսք ուներ՝ ճերմակ երկար զգեստով, որի վրա դեկորատիվ կոճակներ կան ողջ երկայնքով։ Ոստքերին նա բարձրակրունկ բոկոտիկներ է նախընտրել։

Ոճային լուքն ամբողջացնում էին մեծ կլոր ականջօղերը, որոնք կարծես կրկնում էին Գոհարի մազերի գեղեցիկ ալիքները։ Խոսքեր չկա դիմահարդարման մասին, որը բարձունքի վրա էր։ Նրա ամուսինը նույնպես լիովին սպիտակ էր հագել՝ ձևաչափին համահունչ։

Понравилась статья? Поделиться с друзьями: