Գնացե՛ք, նստե՛ք տանը, կառանծյա՛ պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է վիրուսը կպնում

Հայկ Մարությանը անդրադարձել է այս օրերին իր անվան շուրջ արված հայտարարություններին: Դրանք մասնավորապես վերաբերում էին այս օրերին նրա քիչ երևալուն կամ չերևալուն: Նրան մեղադրում էին անտարբերության մեջ, տարեցների հանդեպ անուշադրության մեջ:

Նա այս տեսակի խոսակցությունները առնվազն տականքություն է համարում, քանզի այլ կերպ չի կարողանում բնութագրել այդպիսի պահվածքը, այս ճակատագրական օրերին քաղաքական դիվիդենտներ շահելու համար մանր խոսակցություններով զբաղվելը:

Քաղաքապետը ներկայացնում է իր գործունեության մանրամասները, նշում, որ եթե ուղիղ եթերներ չի մտնում, դա ամենևին է, չի նշանակում, թե չի աշխատում, քանզի նա բոլոր աշխատանքային օրերին ու ժամերին իր աշխատավայրում է:

Նա նաև ներկայացրել է, թե ինչ նախագծերի շուրջ են նրանք սկսել աշխատել: Բացի այն, որ նա ամենօրյա հետևողական աշխատանք է տանում տարեց քաղաքացիներին մեկամսյա սնունդով ապահովելու գործընթացը պատշաճ կազմակերպելու համար, նա նաև նախատեսել է առաջիկայում զբաղվել Երևանում նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով:

Նա ենթադրում է, որ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն տարեվերջին. նախատեսվում է Իսկաովի և Արշակունյաց պողոտաները կապել իրար:

Գնացե՛ք, նստե՛ք տանը, կառանծյա՛ պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է էս կորոնավիրուսը կպնում. Հայկ Մարության

Ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ես աշխատում եմ. քաղաքապետԳնացե՛ք, նստե՛ք տանը, կառանծյա՛ պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է էս կորոնավիրուսը կպնում. քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր արձագանքել է համացանցում իրեն անգործության մեջ մեղադրողներին։«Առնվազն տականքություն է մեծահասակ քաղաքացիների վրա քաղաքական դիվիդենտ հավաքելը». Մարության

Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 3 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: