Գյուղացիներին անտոկոս վարկեր կտրամադրվեն

Կառավարությունը հիանալի օրինագիծ է մտցնում՝ գյուղացիներին անտոկոս վարկեր տրամադրելուն՝ կորոնավիրուսյան աղետի հետևանքով տնտեսությունը վերականգնելու համար։ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի խոսքով՝ վարկերը տրամադրվելու են 36 ամսով, որոնցից առաջին 24 ամիսը վարկերն անտոկոս կլինեն, իսկ երրորդ տարվա համար կգործի 12% տոկոսադրույք։ Վարկն անկանխիկ է տրամադրվելու։


Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով էլ նրանք, ովքեր չեն ցանկանում վարկ վերցնել, այլ տարբերակներ ունեն։ Եթե ջերմոցային տնտեսություն եք ցանկանում կառուցել, խելացի անասնագոմեր, այգիներ՝ ոռոգման համակարգով կամ ոչխարներ բուծել, հենց այդ տեսակների համար կան փոխհատուցման հատուկ տարբերակներ․ յուրաքանչյուրի համար տարբեր տոկոսադրույքներով։

Օրինակ եթե մտադրվեք խելացի անասնագոմ կառուցել, ապա անհրաժեշտ 11 միլիոնի կեսը՝ 5,5 միլիոնը, կփոխանցվի։

Ինչ խոսք, հիանալի տարբերակ է առաջարկում պետությունն այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Կարևորն այժմ սպասելն ու հաղթահարելն է այս բարդ իրավիճակը, ինչից հետո հնարավոր կլինի մտածել զարգացման մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: