Գիտնականները պարզել են,թե տարբեր տարիքի դպրոցականների համար որքան պետք է լինի համացանցում մնալու օպտիմալ ժամանակը

Ռուսաստանի գիտնականների միջազգային գիտաժողովում մի խումբ գիտնականներ ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները,որը վերաբերում է երեխաների մտավոր կարողությունների վրա համացանցի ազդեցությանը: Ի թիվս այլ բաների, ուսումնասիրությունը բացահայտել է ,թե տարբեր տարիքի դպրոցականների համար որքան պետք է լինի համացանցում մնալու օպտիմալ ժամանակը:

Համացանցում ակտիվության օպտիմալ ժամանակը տարբերվում է տարբեր տարիքային խմբերի մոտ:

1)փոքր տարիքայիններ (5-6 տարեկան)- մինչև 1 ժամ

2)կրտսեր դպրոցականներ (7-11 տարեկան)-1-3 ժամ

3)դեռահասներ(12-13 տարեկան) — 3-5 ժամ

Համացանցի զարգացման հիմնադրամի տնօրեն Գալինա Սոլդատովան «Կոմերսանտ» պարբերականին պատմել է, որ նման հետազոտություն առաջին անգամ է անցկացվում Ռուսաստանում: Հետազոտությանը մասնակցել է 200 երեխա, որոնց բաժանել են տարիքային չորս խմբերի ըստ ինտերնետ հասանելիություն ունեցող տարբեր սարքերի օգտագործման հաճախականության:

Գիտնականների եզրակացությունները համընկել են Ավստրալիայի և ԱՄՆ-ի արտասահմանցի մասնագետների համանման աշխատանքների արդյունքների հետ:

Պարզվել է,որ համացանցում անցկացվելիք օպտիմալ ժամանակը գերազանցելու դեպքում զգալիորեն վատանում է տեսողությունը,լսողությունը և հիշողությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: