«Գժական օր էր». Սոֆի Մխեյանը մանրամասնում է

Անկրկնելի երգչուհի Սոֆի Մխեյանն ինստագրամյան իր էջում ֆոտոշարք է զետեղել՝ ջերմագույն գրառմամբ ուղեկցելով այն։ Գեղեցկուհի նրբաձայն երգչուհին նշել է՝ մեկ օրով կտրվել են ու ընկերներով գնացել Գյումրի՝ առանց ալարելու։

Նրանք եղել են Մարմաշենում, որտեղ Սոֆին բազում լուսանկարներ է արել։

«Գժական օր էր»,- գրառումն ամփոփել է Սոֆին՝ ուղեկցելով այն #ճանաչենք #մեր Հայաստանը
#միասին հեշթեգներով։

Իրապես, անչափ գեղեցիկ վայր էին մեկնել Սոֆին ու ընկերները։

Նրա լուսանկարները լի են թարմությամբ ու դրական էներգետիկայով։ Բնության ու եղեկեցու հրաշք գեղեցկության մասին խոսքեր չկան ուղղակի։

Պետք է հպարտանանք, որ նման հիանալի տեսարժան վայրերը հենց Հայաստանում են։

Համավարակային իրավիճակի պատճառով հայտնիներն այս տարի հաճախ են ճամփորդում հայրենիքով՝ ցուցադրելով գողտրիկ անկյուններն ու տեսարժան վայրերը։

Նրանք հետևորդներին հորդորում են իրենց օրինակին հետևել՝ վայելելով մեր չքնաղագույն բնության ամառային նրբաշունչ զարթոնքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: