Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում․ մանրամասներ

Երեկ Ադրբեջանի կողմից հարձակողական  գործողության  հետևանքով հայ զինվորները ժամեր շարունակ մարտնչեցին և կարողացան կանգնեցնել կրակը։Այնուհետև ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց մեկ զոհի և գերիների մասին՝ նշելով, որ կան նաև վիրավորներ։ Սակայն ստույգ որևիցե այլ տեղեկություն չկար, քանի որ աշխատանքներ էին տարվում  ճշտման ուղղությամբ։

Եվ ահա այսօր տեղեկություն հայտնվեց, որ ժամեր անց Բաքվից դեպի Երևան ինքնաթիռ կժամանաի։ Ինքնաթիռը Հայաստան է բերում ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Վրջինս Ադրբեջանում հանդիպումներ է ունեցել որոշ պաշտոնյաների հետ։

Տեղեկության մեջ նշվում է, որ Ռուստամ Մուրադովը Ադրբեջանից իր հետ բերում է հայկական կողմի զոհերի մարմինները, որոնք երեկվա մարտերից հետո մնացել էին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Հայկական կողմը հնարավորություն չի ունեցել վերադարձնել դիերը։

Անմահացած հերոսների մարմինները Հայաստան հասնելուց հետո լրացուցիչ տեղեկատվություն կլինի  զոհված տղաների և անձնական տվյալների վերաբերյալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: