2000-ականների հայտնի երգչուհի երեսունմեկամյա Ալեքսան հայտարարել է սիրելիի՝ քսանհինգամյա ֆիթնես մարզիչ Վյաչեսլավ Դայչևի հետ նշանադրության մասին։
«Ես ասացի «այո»,- գրել է գեղեցկուհին՝ նշելով՝ չի կարողացել մերժել առաջարկությունը։ Նա զետեղել է նաև նշանադրության մատանիի լուսանկարը։
Հիշեցնենք՝ զույգը մի քանի ամիս է հանդիպում։ Առաջին անգամ Դայչևի հետ հարաբերությունների մասին Ալեքսան հայտնել է ապրիլին։ Այն ժամանակ նա սելֆի է հրապարակել ընկերոջ հետ։ Նա հաճախ է հետևորդների հետ խոսում հարաբերությունների մասին՝ սեր խոստովանելով Վյաչեսլավին։
Զույգի հարաբերությունները փչացնում են միայն հեյթերների մեկնաբանությունները։ Նրանք Ալեքսային մեղադրում են ընտանիք քանդելու մեջ, թեև նա հերքում է դա։
Նշենք՝ Ալեքսայի հետ հարաբերությունների համար Դյաչևը բաժանվել է հղի կնոջից՝ Ալեքսանդրա Սիվկովային։ Հուլիսի սկզբին պարուհի Ալեքսանդրան հրաշք որդի է ունեցել։ Դյաչևը ներկա էր ծննդաբերությանը և մասնակցում է փոքրիկ բալիկի դաստիարակությանը։