Ավանդույթի համաձայն՝ Հանրայինը հերթական արտակարգ համերգն է ներկայացրել՝ այս անգամ հյուրընկալելով Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին։ Անչափ հուզիչ, գեղեցիկ ու անկրկնելի ստեղծագործություններով նրանք հալեցրեցին, վստահաբար, բոլորի սրտերը։
Հիանալի այս նախագծի շրջանակներում ամեն օր մեր երեկոն լցվում է ջերմ մեղեդիներով՝ լավագույն երգիչ-երաժիշտների կատարմամբ։
Ամենը հնչում է կենդանի ձայնով՝ ուղիղ եթերում, որի ընթացքում հաղորդավարն ընթերցում է ստացված մեկնաբանությունները։ Իրապես, հիասքանչ է մտահղացում է, որը կյանքի է կոչվում մեր աստղերի նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ամեն երեկո նման փայլուն կատարումներն ուրախացնում են բոլորիս, իսկ աստղերը մեծ սիրով իրենց ջերմությունը պարգևում են հանդիսատեսին՝ կորոնավիրուսյան արհավիրքի այս ժամանակաշրջանն ավելի հեշտ հաղթահարելու համար, չէ որ ինքնամեկուսացումն ու արտակարգ դրությանը համապատասխան մյուս կանոնների պահպանումն այժմ իրապես կենսական անհրաժեշտություն է մեր երկրի համար՝ ճգնաժամային այս դրությունից օր առաջ դուրս գալու համար։