Գայանե Ասլամազյանը ցնցող լուսանկարներ է հրապարակել

Անկրկնելի դերասանուհի ու հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը գեղեցիկ կադրեր է հրապարակել՝ Լաս Վեգասից։

Հրաշք հայուհին հանգրվանել է «Վինն» հյուրանոցում, որտեղ էլ արել է հրաշք կադրերը։

Նա սև կիպ դասական ոճի զգեստ է կրում՝ իջեցրած թևքերով, որը համադրել է սև բարձրակրունկ բոկոտիկների հետ՝ զարդարված հրաշալի փայլուն քարերով։ Լուքն ամբողջացնում են սև գեղեցիկ կախազարդը և դասական ոճի փոքրիկ պայուսակը՝ գեղեցիկ զարդանախշով։

Գայանեն հիշարժան վայր է ընտրել իր լուսանկարների համար։ Միջանցքի ձևավորումում հատկապես ակնհայտ են ռետրո ոճի նշույլները։

Այդ մասին մակագրությունում նշել է նաև Գայանեն՝ ուշադրությունը գրավելով արծաթագույն, փայլուն ռետրո հեռախոսի վրա, որի լսափողը տաղանդաշատ Գայանեն ոգտագործել է իր լուսանկարված կադրերում։

Փայլուն հայուհին, կանգնած է փայտից պատրաստված ճերմակ սեղանի մոտ, որի վրա երկու հրաշալի սպիտակ լամպ և հսկայական արծաթափայլ հայելի։ Վայելեք Գայանեի փայլուն կադրերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: