Մեկ մեկ հասկանում ես, թե որքան փոքր է աշխարհը. Օրինակ ՝ երբ երեխան դառնում է քո կոլեգան, որին փրկել ես 28 տարի առաջ: Զուգադիպությու՞ն:
Ըստ LADbible- ի, դա հենց այն է, ինչ պատահել է հիվանդանոցի բուժքույր Ուիլմա Վոնգի հետ, որը ժամանակին հոգացել է իր գործընկերոջ, 28-ամյա բժիշկ Բրենդոն Սեմինորեի մասին:
54-ամյա Ուիլման 32 տարի է աշխատում է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում որպես բուժքույր: Իր կարիերայի հինգերորդ տարում նա առաջին անգամ հանդիպեց Բրենդոնին, ով ծնվել է 1990-ի ապրիլին 29 շաբաթվա ընթացքում:
Բրենդոնը, ով ներկայումս պրակտիկա է անցնում Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում գտնվողԼուսի Պակարդ մանկական հիվանդանոցում, ավելի քան մեկ ամիս անցկացրեց այս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, քանի որ նա վաղաժամ էր ծնվել:
Ուիլման անմիջապես ճանաչեց Բրենդոնի անունը, երբ նրանք սկսեցին աշխատել միասին այս ամսվա սկզբին, բայց չկարողացավ հիշել, թե ինչպես է նա ճանաչում նրան: Վերջապես նա հասկացավ, թե ինչ է տեղի ունենում, երբ Բրենդոնն ասաց, որ 28 տարի առաջ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, որպես հիվանդ:
Դա նման է ֆիլմից մի սյուժեի, այնպես չէ՞:
Բրենդոնը ՝ մանկաբուժական նյարդաբանության մասնագետ, նույնիսկ հին լուսանկար է պահել Վիլմայի հետ: