Բուժեղբայրն ամուսնության առաջարկություն է արել բուժքրոջը՝ անչափ հուզիչ պայմաններում

Չինական Ուհան քաղաքի կորոնավիրուսյան ախտը բուժող հիվանդանոցի բուժեղբայրը, երկու ամիս աշխատելով կոլեգայի հետ, ամուսնության առաջարկություն է արել նրան։ 22-ամյա Հու Ժիմինը մի ծնկի վրա, ծաղիկները ձեռքին, ամուսնության առաջարկություն է արել կոլեգային Ցզեն Ինին ապրիլի 15-ին՝ կորոնավիրուսյան ախտով հիվանդների համար կառուցված հատուկ հիվանդանոցի փակման օրը։

«Դու ոչ միայն դուր ես գալիս ինձ, այլև ես սիրում եմ քեզ։ Կամուսնանա՞ս ինձ հետ»,- ասել է Ժիմինը սիրելիին՝ մյուս աշխատակիցների առաջ։ Ինինը շատ է զարմացել, հետո էլ համաձայնվել։

Ժիմինն ասել է՝ սիրահարվել է Ինինին 68-օրյա աշխատանքի ընթացքում՝ պայքարելով մարդկային կյանքերի համար և հաղթահարելով բազում դժվարություններ։

Հիշեցնենք՝ Լեէյշենշան հիվանդսանոցը՝ նախատեսված 1500 հիվանդի համար, կառուցվել է 14 օրվա ընթացքում։ Այն ժամանակավոր է եղել և համավարակի ավարտից հետո փակվել է ապրիլի 15-ին, քանզի նահանգում այլևս նման մեծ հիվանդանոցի կարիք չկա։

Понравилась статья? Поделиться с друзьями: