«Բոլոր արքաներից սիրել եմ Աշոտ Երկաթին»․ Հրանտ Տեր — Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր — Աբրահամյանը հետաքրքիր պատմական անդրադարձ է կատարել․ «Հայոց արքաներից իմ ամենասիրելի կերպարը ո՛չ Տիգրանն է եղել, ո՛չ Արտաշեսը, ո՛չ Պապը, ո՛չ Լևոնը, ո՛չ Հեթումը: Ես սիրել եմ միշտ երկու Աշոտներին: Աշոտ Ա-ին՝ իր մաքիավելիզմի ու հաստատուն կամքի համար: Ու Աշոտ Երկաթին՝ իր դիմադրողականության ուժի համար:

Ատրպատականի էմիրն արշավել էր նրա երկիրը, սպ անել նրա հորը: Ատրպատականի կողմն են անցել սկզբում Գագիկ Արծրունին, իսկ վերջինիս հետդարձից հետո՝ Աշոտի եղբորորդին՝ մյուս Աշոտն իր զորքով։ Աշոտին դավաճանել է նույնիսկ իր եղբայր Աբասը: Ու աներ Սևադան: Ու իր մտերիմ ընկեր՝ Ատրներսեհը՝ Վրաստանի Բագրատունիներից: Աշոտից երես է թեկել Հովհաննես կաթողիկոսը, նույն ինքը Դրասխանակերտցին: Ու բյուզանդացիներն օգնելու պատրվակով, Հայաստանում ազդեցություն են լայնացրել: Աշոտը չի ունեցել նույնիսկ մշտական մայրաքաղաք:

Բայց Աշոտն ամբողջ կյանք պայքարել է ու պահպանել իր հայրական ժառանգությունը, իր հայրենիքը: Ու հիմք դրել դրա հետագա խաղաղ ծաղկման՝ Անիի շրջանում: Աշոտի կամքից էլ ո՞վ է ունեցել: Բոլոր արքաներից սիրել եմ Աշոտ Երկաթին:

Բոլոր ոսկյա, արծաթե ու քարե խաչերից՝ Աշոտի երկաթե խաչը: Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!