Հունիսի տասին ողբերգալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկություն է զետեղել SHAMSHYAN.com-ը, «Սուրբ Գրիգո Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը նորածին երկվորյակներ են մահացել:
Նորածինները ծնվել էին մեր ազզի հպարտության ընտանիքում։ Նրանց հայրն ապրիլյան քառօրյայում ականավոր ծառայություն մատուցած տղա է, որն օրեր շարունակ պահել է առաջնագիծը՝ իր ծառայակից ընկերների հետ։ Շամշյանի խոսքով՝ բալիկների ծնողները նրանց մահվան համար մեղադրում են բուժանձնակազմին։
Իրապես, անչափ մեծ բոթ է սա բոլորիս համար, քանզի այդ տղան հերոսաբար պայքարել է բոլորիս համար։ Նա կյանքն անգամ պատրաստ է եղել չխնայել հայրենիքի ու հայերի համար, բայց իր բալիկներին վիճակված չէր ապրել։
Անչափ ցավոտ է այս գիտակցությունը յուրաքանչյուրիս համար։ Ցավակցում ենք ապրիլյանին հերոսաբար կռված տղային ու իր ընտանիքին։ Խոսքեր չկան սփոփելու նրանց ցավը, քանզի բալիկի կորստի ցավն անասելի է։