Բոթ․ կորոնավիրուսից 62-ամյա գործարար է մահացել

Հերթական բոթն է հայտնի դարձել․ կորոնավիրուսյան ախտից մահացել է Անիի տարածաշրջանային Ձորակապ համայնքի 62-ամյա բնակիչը, գրում է «Առավոտ»-ը։ Տղամարդու սիրտն օրերս ստենտավորվել էր, ինչից հետո նրա մոտ կորոնավիրուսյան ախտ էր հայտնաբերվել։

Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի խոսքով՝ տղամարդն առույգ գործարար էր․ ոչ ոք չէր պատկերացնում՝ նման խնդրի կբախվի։ Ավտոպահեստամասերի խանութի տեր էր, պարարտանյութերի վաճառքով էր զբաղվում։

Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է․ կորոնավիրուսյան ախտն անչափ վտանգավոր է տարեցների և քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց համար, քանզի նրանց իմունային համակարգն անչափ խոցելի է ու բարդ է դիմակայել կորոնավիրուսյան արհավիրքին։

Դրա համար անչափ կարևոր է պահպանել անվտանգության նվազագույն կանոնները․ ինքնամեկուսանալ ու հեռու մնալ հատկապես ռիսկային խմբում գտնվող մարդկանցից, չէ որ դուք կարող եք չհիվանդանալ, բայց վարակակիր լինել ու վարակել խոցելի խմբին, որը և մեծապես կտուժի։

Понравилась статья? Поделиться с друзьями: