Ցավալի լուր է գալիս Արցախից։ Այսօր՝ մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ին ականի պայթյունի հետևանքով զինվոր է մահացել։ Նա 1988-ին ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանն էր։ Թե ինչպես է եղել այդ ցավալի դեպքը, դեռևս պարզվում է․ դրա համար քննություն է ընթանում։
Արցախյան ՊՆ-ն կիսում է ընտանիքի կորստի ծանր վիշտը՝ զորակցություն հայտնելով զինվորի հարազատներին։ Յուրաքանչյուր զինվորի մահը մեծ կորուստ է մեր երկրի համար։
Իրապես, անչափ ցավալի է՝ նման դեպքեր են տեղի ունենում։ Անզգուշությունը խլում է մեր պաշտպանների, մեր մարտիկների կյանքը։ Սրտի կսկիծով ամեն անգամ լսում ենք խաղաղ խայմաններում զինվորի մահվան մասին, ինչն իրապես մեծ ցավ է բոլորիս համար։
Թող խաղաղ երկինք լինի, հանգստություն սահմաններին, ոչ ոք չզոհվի ո՛չ անզգուշությունից, ո՛չ հայրենակիցների, ո՛չ էլ թշնամիների կողմից։ Մեր ազգն առանց այդ էլ փոքր է, թող նման ողբերգալի դեպքերն այլևս չկրկնվեն։