Քվինսլենդից Դեյվն ու Քեյթը երազում էին ծնող դառնալու մասին, սակայն երկար ժամանակ նրանց դա չհաջողվեց: Բազմիցս կատարված անպտուղ փորձերից հետո Քեյթը հղիացավ:Ուլտրաձայնը պարզեց, որ դրանք երկվորյակներ են ՝ տղա և աղջիկ: Հղիությունը լավ էր ընթանում , բայց հանկարծակի սկսվեցվաղաժամ ծննդաբերոթյունը:Ընդամենը վեցուկես ամսեկան էին երեխաները:Տղան՝ Ջեյմին, ծնվել է առաջինը `2010 թ. Մարտի 25-ին, քույրը` Էմիլիին, հետևել է եղբորը երկու րոպե հետո:
«ջեյմին հանգիստ ծնվեց, առանց աղմուկի, — հիշում է մայրը, իսկ Էմիլին բարձրաձայն բղավեց … Սենյակում մոտ 20 մարդ կար, և նրանք բոլորը գտնվում էին Ջեյմիի շուրջը: օդը չէր հերիքում»:
Բժիշկը նստեց տիկին Օգգի մահճակալի եզրին և հարցրեց զույգին, թե արդյո՞ք նրանք կտան այդ երեխային:Նա հայտնեց, որ բժշկությունը Ջեյմիին փրկելու համար անզոր է:
«Ես տեսա, թե ինչպես է նա խեղդվում: Ես վերցրեցի Ջեյմիին բժշկի մոտից և բոլորին խնդրեցի, որ թողնեն մեզ, որպեսզի հրաժեշտ տանք: Նա սառն էր, և ես պարզապես ուզում էի երեխային տաքացնել », — ասում է մայրը:
«Մենք այդքան տարի փորձեցինք երեխաներ ունենալ, և ես ինձ մեղավոր էի զգում … Ես պարզապես ուզում էի գրկել երեխային, ապա հանկարծ ամուսնուս ասացի հանել վերնաշապիկը և պառկել իմ կողքին «Ես գիտեմ, որ դա հիմար միտք էր, բայց ես չէի պատրաստվում հեշտությամբ հրաժարվել»:
Մենք փորձեցինք ՛՛համոզել՛՛ երեխային մնալ մեզ հետ…..
«Հետո նա բացեց աչքերը: Նա սկսեց շնչել և բռնեց Դեյվի մատը: Եթե մենք թողնեինք, որ բժիշկը վերցներ նրան, Ջեյմիին կկորցնեինք »:
Մոր և հայրիկի սիրալիր գրկի մեջ այս հրաշք փոքրիկը սկսեց շարժվել, նրա շնչառությունն ավելի ուժեղացավ: Բուժաշխատողները շտապեցին օգնության ձեռք մեկնել և միասին նրանք երեխային կյանքի կոչեցին:
Հատկանշական է, որ ծննդյան պահից հետո Ջեյմիին այլևս առողջական խնդիրներ չի ունեցել: Նա բացարձակապես նորմալ երեխա է: Ծնողները շատ էին վախենում , որ նրա մոտ կզարգանա ուղեղային կաթված `թթվածնի սովի պատճառով, սակայն ոչինչ էլ չպատահեց:
Այսօր Ջեյմին և Էմիլին արդեն հինգ տարեկան են, և նրանց ծնողները միայն վերջերս են պատմել նրանց փրկության այս հիանալի պատմությունը:
«Էմիլին արցունքներ թափեց, նա շատ տպավորված էր և սկսեց գրկել Ջեյմիին», — ասաց Քեյթը:
Երկու տարի անց ընտանիքում լրացում է տեղի ունեցել, նոր բալիկ է ծնվել:
Ընտանիքը Ջեյմի անունով ստեղծել է հատուկ առցանց համայնք, որը միջոցներ է հավաքում Miracle Babies հիմնադրամի համար, կազմակերպություն, որն աջակցում է վաղաժամ և հիվանդ նորածիններին:
Եվ երջանիկ հայր Դեյվը պատրաստվում է Ironman բարեգործական տրիաթլոնին. Դա 3,8 կմ մրցավազք + 180 կմ հեծանիվով զբոսանք + մարաթոն է: