Բժիշկները 50 տոկոսի չափով վարձատրության հավելումներ կստանան․

Կառավարության այսօրվա կայացրած որոշումներից ու քննարկումներից թերևս ամենից կարևորներից մեկը բժիշկների վարձատրությանն էր վերաբերում: Ն. Փաշինյանը հայտարարեց, որ նախատեսվում է բժիշկներին վճարել հավելյալ գումար որպես վարձատրություն այս օրերի տքնաջան ու նվիրյալ աշխատանքի համար:

Նախատեսվող հավելյալ գումարի չափը որոշվել է սահմանել սովորական վարձատրության կեսի՝ 50 տոկոսի չափով:

Այս օրերին բուժաշխատողների գործունեությունը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում: Շատ-շատերն են անհատական կամ հանրային աջակցությունների նախաձեռնություններով հանդես եկել՝ ինչ-որ կերպ կարևորելով բուժաշխատողների ներկայիս գործունեությունը:

Այսօր պարզ դարձավ, որ ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքույրերից մեկը ևս վարակվել էր նորահայտ վիրուսով: Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց այն ճշմարտությունը, որ բուժաշխատողները գտնվում են վարակը արագ վերցնելու ամենավտանգավոր գոտում:

Շատ բուժաշխատողներ, ովքեր տարբեր պատճառներով, հիմնականում մասնագիտական ծանրաբեռնվածքությամբ պայմանավորված նույնիսկ տուն գնալ չեն կարողանում:

Այս առումով էլ կարևորվում է նրանց հավելավճարներ տալու հարցը:

Понравилась статья? Поделиться с друзьями: