Բժիշկը պատմել է՝ ինչպես են թոքերը վերականգնվում կորոնավիրուսից հետո

Կորոնավիրուսյան ախտով հիվանդացած մարդկանց թոքերը կարող են շատ երկար վերականգնվել, նշել է պրոֆեսոր թոքաբան Ալեքսանդր Կարաբինենկոն։ Մասնագետը նշել է՝ ախտի պատճառով վատթարանում է մարդու շնչառական համակարգի աշխատանքը և ախտահարվում են թոքերը։ Տարած հիվանդությունից հետո թոքերում ֆիբրոզային փոփոխություններ են առաջանում։

«Մարդկանց մոտ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պահանջում են երկար վերականգնում»,- նշել է բժիշկը։

Կարաբինենկոյի խոսքով՝ թոքերը կկարողանան ինքնուրույն վերականգնվել ժամանակի ընթացքում, սակայն ժամկետները կախված կլինեն յուրաքանչյուր մարդու օրգանիզմի անհատական հնարավորություններից։

Ավելի վաղ էլ շվեդ բժիշկներն առաջարկել են կորոնավիրուսյան ախտից ախտահարված թոքային մակերեսները ցողունային բջիջներով բուժել։ Հենց մակերեսների ախտահարումն է հանդիսանում կորոնավիրուսյան ախտի հիմնական բարդացումը։

Նշվում է՝ ցողունային բջիջներն ունակ են կանխել իմունային համակարգի սուր ռեակցիան, որը բերում է սուր դիսթրեսս համախտանիշի՝ վիճակի, երբ թոքերը կորցնում են արյունը թթվածնով հարստացնելու ունակությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: