Բեզեով և ջեմով այս հրաշք կարկանդակն անտարբեր չի թողնի ոչ ոքի

Բեզեով այս հրաշք կարկանդակը պարզապես անմոռանալի համ ունի։ Բացի այդ, այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ։ Ծավալուն թեթև խմորն ու սև հաղարջի ջեմը, համադրված բեզեով, պարզապես անմոռանալի համ են հաղորդում թխվածքին։

Խմորի համար

Դեղնուց՝ 4հատ

Կարագ՝ 180գ

Ալյուր՝ 400գ

Շաքարավազ՝ 150գ

Վանիլաշաքար՝ 10գ

Թթվասեր՝ 4ճ/գ

Փխրեցուցիչ՝ 10գ

Միջուկի համար

Սև հաղարջի ջեմ՝ 400գ

Սպիտակուց՝ 4հատ

Շաքարավազ՝ 200գ

Աղ՝ 1պտղ

Պատրաստման եղանակը

Դեղնուցները միավորել շաքարավազի և վանիլաշաքարի և կարագի հետ։ Լավ հարել՝ ներմուծելով թթվասեր, ալյուր և փխրեցուցիչ։ Խմոր հունցել ձեռքերով, ապա տեղափոխել այն թղթի վրա՝ հավասարեցնելով։ Դնել սառնարանը 20րոպեով։ Բեզեի համար հարել սպիտակուցը մեկ պտղունց աղով՝ ներմուծելով շաքարավազը։ Խմորը պատել ջեմով և վրայից զարդարել բեզեով։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում 45րոպե՝ 160աստիճանի ներքո։ Հարկ է հետևել, որ բեզեն չվառվի և գեղեցիկ գույն ստանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: