Կորոնավիրուսով վարակված Մանյա Սարգսյանը արդեն մի քանի օր է, ինչ պայքարում է վիրուսի դեմ: Նա պատմել է, թե ինչպես է հաղթահարել հիվանդության բարդ շրջանը: Մանյան վատ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է բժշկի: Սկզբում նրան ասել են, որ սովորական մրսածություն է:
Հետո նրա մոտ վիճակի ավելի վատացում է եղել, ինչի պատճառով կրկին դիմել է բժշկի: Կրկին մի որոշ շրջան տանն անցկացնելով՝ Մանյան նորից է ստուգվել, ռենտգեն սարքավորումը թոքաբորբ է ցույց տվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան թեստավորեն: Թեստը դրական է եղել, ինչից հետո միայն նրան մեկուսացրել են Նորքի ինֆեկցիոնում:
Նա երկու օր է անցկացրել Նորքի հիվանդանոցում: Այժմ ապաքինման փուլում է, մեկուսացման մեջ: Մանյան նշում է, որ ինքը մեծ մասամբ տանն է եղել, արտերկրում վերջին շրջանում չի եղել: Կարծում է՝ վարակվել է պարզապես քաղաքում այս ու այնտեղ գնալու պատճառով:
Հարցազրույցին կարող եք հետևել ստորև:
Բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
«Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետԿորոնավիրուսով վարակված Մանյա Սարգսյանը երեկ «Նորք» ինֆեկցիոնից տեղափոխվել է մեկուսացման վայր, թոքաբորբն արդեն հաղթահարել է, առողջական վիճակը բարելավվել է: Առաջիկա օրերին նորից կթեստավորվի։
Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 1 апреля 2020 г.