Բացառիկ ծնունդ Շենգավիթ բժշկական կենտրոնում․ եռյակ է ծնվել, երեքն էլ տղա․ մանրամասներ

Շենգավիթի հայտնի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիսի քսանմեկին բացառիկ ծնունդ է գրանցվել հիվանդանոցում։ Հիվանդանոցում լույս աշխարհ են եկել միանգամից երեք բալիկ՝ երեք էլ տղաներ։

Նորածին եռյակ բալիկներին անվանել են Արեգ, Արեն և Արամ։ Երեխաների քաշը նորածին վիճակում չի հասել երկու կիլոգրամի, նրանք կշռել են համապատասխանաբար 1700,1950 և 1900 գրամ։

Երեխաները լույս աշխարհ են եկել ոչ թե բնական, այլ վիրահատական ճանապարհով՝ կերսարյան հատման միջոցով։ Բալիկներին առողջ լուս աշխարհ գալու հարցում օգնել են պրոֆեսիոնալ մանկաբարձ-գինեկոլոգ, հոգատար բժիշկ Կարինե Հովհաննիսյանը և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը։

Երեխաների մայրը եղել է հղիության երեսունչորսերորդ ամսում, երբ որոշվել է կատարել կեսարյան հատում։ Վիրահատությունն անցել է բարեհաջող։ Բալիկներն ու մայրիկն այժմ իրենց բավականին լավ են զգում։

Նորածին եռյակ բալիկների ներկայիս առօրյայի մասին պատմող կադրերով ստեղծված փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: