ՀՀ քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը, որն այժմ ֆիզարձակուրդում է գտնվում, տեսազանգով հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին՝ հերքելով համացանցում տարածված լուրերն այն մասին, որ քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։
«Որևէ կառույց աշխարհում չի կարող քաղավիացիային զրկել լիցենզիայից։ Նման բան չի եղել։ Իրականում ունենք ՀՀ-ում գրանցված երկու ավիաընկերություն, որոնք թույլտվություն ունեին թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Որոշվել է այդ թույլտվություններն իրենցից վերցնել։ Մեզ համար դա ակնկալելի էր, քանզի մի քանի ամիս առաջ Բրյուսելից խումբ էր եկել և պետք է դիտողություններով նամակ ուղարկել։
Դրանից հետո կարծիք են ուզել, որն ուղարկելու ենք երկուշաբթի օրը, իսկ վերջնական որոշումը պետք է կայացվի մայիսին։ Հիմա իրավիճակը խառն է՝ կապված կորոնավիրուսի հետ, այդ պատճառով նոր նամակ ենք ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու»,- նշել է Ռևազյանը։
Ռևազյանը հերքեց Հայաստան չվերադառնալու լուրերը։ Նա ամեն օր հեռահար աշխատում է, թեպետ ֆիզարձակուրդում է, բայց պատասխանատվության զգացում ունի ու չի դադարում աշխատել։