Բացահայտվել է Մարս մոլորակի գաղտնիքը

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները բացահայտել են Մարս մոլորակի երկար տարիների գաղտնիքը։ Նրանք պարզել են հստակ ժամանակահատվածը, երբ Մարսն ունեցել է մագտիսական դաշտ։ Գեոմագնիսական դինամոն գոյություն է ունեցել 4,5 և 3,7մլրդ տարի առաջ։ Հետազոտության արյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Մասնագետներն անալիզի են ենթարկել արբանյակային տվյալները՝ հայտնաբերելով մագնիսական դաշտի գոյության վկայություններ։ Այն տեղակայված է Lucus Planum-ում, որը գոյացել է հրաբխային լավայի վրա, որը սառչել է 3,7մլրդ տարի առաջ։

Հետազոտողները նաև ցածր ինտենսիվության մագնիսական դաշտ են հայտնաբերել Հյուսիսային Բևեռային ավազանի վրա, որը գոյացել է 4,5մլրդ տարի առաջ ու համարվում է Մարսի հնագույն օբյեկտներից մեկը։

Հաստատվել է, որ գեոմագնիսական դաշտը Մարսն ունեցել է 7,3ից 4,2մլրդ տարի առաջ, իսկ արդեն 3,9մլրդ տարի առաջ այն վերացած է եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: