Բայդենը ելույթից հետո սեղմել է «անտեսանելի մարդու ձեռքը»․ ցնցող տեսանյութ

ԱՄՆ նախագահի ելույթներին հետևում են բոլոր երկրներում։ Նրա յուրաքանչյուր խոսք և արտահայտություն վերլուծվում է համաշխարհային քաղաքագետների կողմից  և ներկայացվում հանրությանը տարաբնույթ տեսանկյուններից։Նախագահ Բայդենը հաճախ է հայտնվում  լրագրողների թիրախում։

Դեռևս անցյալ տարի տեսախցիկները մի քանի անգամ ֆիքսել են նախագահին վայր ընկնելիս։ Այս անգամ համացանցը ողողված է մեկ այլ տեսանյութով․ նախագահը ամբիոնի առջև ելույթ էր ունենում և ավարտին շրջվեց, որպեսզի հեռանա։

Սակայն, ինչպես տեսախցիկն է ֆիքսել և, իհարկե, նկատել են դա նաև այնտեղ  բոլոր ներկաները, որ Բայդենը մի պահ կանգ  առավ՝ աջ ձեռքն առաջ պարզած, կարծես բարևում էր ինչ-որ մեկին։ Զավեշտն այն է, որ նախագահի առջև ոչ ոք կանգնած չէր։

Այդ տեսանյութը ակտիվ շրջանառվում է համացանցային տարբեր հարթակներում հետևյալ վերտառությամբ․ «Բայդենը ելույթից հետո սեղմել է «անտեսանելի մարդու ձեռքը»»։ «Ձեռքսեղմումից հետո Բայդենն արագ  հեռանում է բեմահարթակից»։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: