«Բամբասանք»․ Իվետա Մուկուչյանի պրեմիերան, որը չի կարելի բաց թողնել

Գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Բամբասանք»։ Երաժշտության հեղինակներն Իվետա Մուկուչյանը և Նիկ Էգիբյանն են, խոսքերինը՝ Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումը և միքսը՝ Նիկ Էգիբյանի։

Իվետան անչափ հետաքրքիր ու գեղեցիկ տեսահոլովակ է ներկայացրել, որը յուրահատուկ լուսանկարների շարք է՝ կարաոկե ոճի գրությամբ։ Իվետան գեղեցիկ վարդագույն պիջակ է կրում՝ փայլուն ատլասե ոճի։

Նա այն հագել է ոճային ժանյակապատ ներքնազգեստի վրա։ Իվետան մազերը գանգրացրել է՝ նախընտրելով վառ վարդագույ-սև երանգների դիմահարդարումը։ Կերպարն ամբողջացնում են ոսկեգույն զարդերը։

Երգի բառերն, իրապես, վերցված են բոլորիս կյանքից, քանզի մեր առօրյայում բամբասանքն ամենուր է․ տնից մինչ աշխատավայր ու աշխատավայրից ժամանցի վայր, իսկ հիմա արդեն՝ համացանց։

Բոլորն են բախվում դրան, ուստի Իվետայի երգի խոսքերը բոլորին են վերաբերում։

Տեսահոլովակը րոպեների ընթացքում հասցրել է հավանումների ու դրական մեկնաբանությունների արժանանալ, որոնք ժամանակի ընթացքում, վստահաբար, կաճեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: