Բալով հրաշք կարկանդակ, որը կզարդարի ձեր թեյախմությունը

Երեկոյան թեյախմության համար հիանալի տարբերակ է բալով կարկանդակը։ Այն անչափ համեղ է, պատրաստվում է շատ արագ և հեշտ, իսկ պատրաստի կարկանդակը հալչում է բերանում։ Այն պարզապես անհնար է չհավանել, ուստի մի հապաղեք, արագ պատրաստեք խոհարարական այս հրաշքը՝ բալի անկրկնելի բույրով։

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 200գ

Ձու՝ 4հատ

Կարագ՝ 180գ

Շաքարավազ՝ 140գ

Սառեցրած բալ՝ 100գ

Քերած նուշ՝ 120գ

Շաքարափոշի՝ 40գ

Փխրեցուցիչ՝ 1թ/գ

Վանիլային շաքար՝ 1ճ/գ

Ինչպես պատրաստել

Մանր կտրատած կարագն ու շաքարավազը միավորել՝ հարելով և վերածելով կրեմի։ Շարունակելով հարել՝ ավելացնել ձուն՝ հերթով։ Ներմուծել ալյուրի կեսը, փխրեցուցիչը և վանիլային շաքարը։ Խառնել և կամաց-կամաց ներմուծել մնացած ալյուրը։

Թղթով պատած կաղապարը լցնել խմորով, վրայից շարել բալը և տարածել նուշը։ Թխել կարկանդակը 25րոպե՝ 180աստիճանի ներքո։ Ատամի չոփով ստուգել կարկանդակի պատրաստությունը։ Մատուցել շաքարափոշի ցանած։

Понравилась статья? Поделиться с друзьями: