«Արև» հրաշք թխվածքաբլիթները, որոնք կջերմացնեն ցուրտ օրերին

Ձմռանը, երբ այդքան քիչ է ջերմությունն ու արևը, անչափ հաճելի է «Արև» թխվածքաբլիթը տաք թեյով վայելելը։ Մանդարինով այս հրաշալի թխվածքաբլիթը կախարդական բույր ունի։ Անպայման փորձեք։

Անհրաժեշտ է

Կարագ՝ 150գ

Դեղնուց՝ 2հատ

Ալյուր՝ 200գ

Նուշի ալյուր՝ 200գ

Շաքարափոշի՝ 100գ

Նարինջ՝ 1հատ

Համեմունքներ՝ 1թ/գ

Մանդարին՝ 4հատ

Աղ՝ 1պտղ

Ինչպես պատրաստել

Կարագը հարել շաքարափոշու հետ՝ մինչ ծավալը մեծանա։ Ներմուծել դեղնուցը և հարել՝ մինչ միասեռ դառնա։ Քերել նարնջի կեղևը։ Նարնջի կեսից հյութ պատրաստել։ Խմորի մեջ ներմուծել երկու ճաշագդալ նարնջի հյութը, համեմունքներն ու կեղևի քերուկը։ Կրկին ամենը հարել հարիչով։ Ներմուծել ալյուրը և աղը և խմոր հունցել։ Կիսել խմորը երկու կեսի՝ յուրաքանչյուրից 5 սմ լայնությամբ խողովակներ ձևավորել և դնել սառնարանը՝ 3ժամով։

Մանդարինները կտրատել շերտերի՝ կես սանտիմետր լայնությամբ։ Խմորը կտրել շերտերի և դնել է ջեռոցի կաղապարի վրա, վրան շարել մանդարինի շերտերը, իսկ խմորի մնացած մասը պատել դեղնուցով։ Վրայից ցանել շաքարավազ։ Թխել 30 րոպե՝ 180աստիճանի ներքո։

Понравилась статья? Поделиться с друзьями: