Արևիկ Ուդումյանը վարակվել է կորոնավիրուսով․ ահա թե ինչ է գրում այդ մասին հաղորդավարուհին

Ըստ ցուցանիշների և վիրուսի տարածման տեմպերի՝ հասկանալի է, որ կորոնավիրուսը դեռ երկար նահանջելու մտադրություն չունի։ Այն օրեցօր ընդլայնում է իր տարածման ընդգրկումները։

Սիրված հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն իր սոցհարթակում հայտնել է այն մասին, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով։ Ընդ որում, հաղորդավարուհին գրել է, որ տան բոլոր անդամներն են վարակվել և ստիպված են տանը փակված մնալ մինչ լավանալը։

Արևիկը հրապարակել է իր և իր տղայի լուսանկարը։ Լուսանկարում Արևիկի տղան նստել է մայրիկի ուսերին։ Նրանք սեղանի մոտ են։ Լուսանկարին կից Արևիկը գրել է․ «Միայն «նա» կկարողանա մեզ օրերով տանը պահել Քովիդ։ Բոլորս»։

Լուսանկարում նկատելի է, որ հողորդավարուհին վատառողջ է։ Արևիկը վերջում հավելել է, որ սպասում են ավելի լավ ժամանակների։ Օգտատերերը և մտերիմները Արևիկին և նրա ընտանիքի անդամներին շուտափույթ ապաքինում և համբերություն են մաղթել։

Понравилась статья? Поделиться с друзьями: