Արևիկ Ուդումյանը պատմել է՝ ինչպես է սնվում ամռանը

Հրաշալի հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը հետաքրքիր կերպով ձոն է ներկայացրել ամռանը։ Նա լուսանկար է զետեղել, որտեղ նստած է սեղանի շուրջ՝ ամառային համովիկների հետ։ Նրա առջև հսկայական ափսե է, որի մեջ կա ծիրան, խնձոր, մոշ, ազնվամորի, ելակ, խաղող և կեռաս, նաև եգիպտացորեն և ձմերում։

Արևիկը մի ձեռքով կծում է ձմերուկը, մյուսով՝ եգիպտացորենը։ Նա նշում է՝ շոգերին հարկ է օգնել օրգանիզմին չջրազրկվել՝ չչարաշահելով միսն ու տապակաները՝ նախապատվությունը տալով միրգ ու բանջարեղենին։

Ուդումյանը կոչ է արել վայելել բազմապիսի գույնզգույն ամառային համովիկները, սակայն չմոռանալ, որ ամենը շուտ է փչանում և հարկ է զգույշ լինել ուտելիքի հետ։

Արևիկը նաև հարցեր է ուղղել հետևորդներին, թե ինչ են նրանք ամռանն ուտում, ազդում է, արդյոք, շոգ եղանակը սննդակարգի վրա, և ստացվո՞ւմ է թեթև սնվել ամռային այս բավականին շոգ օրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: