Այս հիանալի զգեստով նրբադեմ արքայադուսրտ Դիանան պարել է Սպիտակ տանը կայացած հատուկ ընթրիքի ժամանակ, որը կազմակերպվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Այդ երեկո արքայադուստրը պարել է Ջոն Թրավոլտայի հետ, և այդ լուսանկարները հայտնի են բոլորին։
Մինչ օրս դրանք փոխանցում են այդ երեկոյի մթնոլորտը։ Անցած տարի այդ զգեստն աճուրդի էր հավնել և գնվել էր «Թագավորական պալատների պատմական հիմնադրամի» կողմից։ Հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որը կառավարում է Մեծ Բրիտանիայի պալատների մեծ մասը։
Նրանք հոգ են տանում, որ առարկաները, որոնք մշակութային ու պատմական արժեք ունեն, պահպանվեն լավագույն կերպով։ Պետք է նշել՝ այս զգեստը շատերի հետաքրքրությունն է առաջացնում։
Եվ այս համավարակային ծանր իրավիճակի ընթացքում զգեստը սառեցրել են՝ դրա ծառայելու ժամկետը մեծացնելու համար։ Կարանտինից հետո այն կհալեցվի, իսկ թե ինչպես և որտեղ կօգտագործվի, դեռևս հայտնի չէ։