Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը Սուրբ Զատկի տոնին ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը։ Պաշտոնապես զույգը ոչինչ չի հայտարարել, բայց կուլուարներում խոսում են՝ նրանք շատ երջանիկ են և անհամբերությամբ են սպասում առաջնեկի լույս աշխարհ գալուն։
Հիշեցնենք՝ Միհրանն ու Արփին ամուսնացել են դեկտեմբերի վերջին՝ նշանադրությունից մի քանի օր անց։ Անչափ ռոմանտիկ էր Միհրանի առաջարկությունը նրբադեմ Արփիին։ Ծառուկյանի մենահամերգի ընթացքում սիրահարված երիտասարդը որոշել է հանդիսատեսի առաջ իր սրտի տիրուհու ձեռքը խնդրել։
Այդ պահն այնքան ռոմանտիկ ու անսպասելի է ստացվել, որ Արփին անչափ հուզված ու արցունքներն աչքերին համաձայնություն է տվել։ Իրապես, ամենացանկալի ու գեղեցիկ պահերից է՝ յուրաքանչյուր աղջկա համար։
Թեև մինչ նշանադրությունը զույգը թաքցնում էր հարաբերությունները, հիմա նրանք հաճախ են համատեղ լուսանկարներ հրապարակում իրենց էջերում՝ մեկնաբանություններում միմյանց սեր խոստովանելով ու ջերմագին զրուցելով միմյանց հետ։