Արփիի մկրտության մանրամասները և հյուրերը՝ լուսանկարներով

Երեկ Փաշինյանների ընտանիքում մեծ տոն էր՝ փոքրիկ Արփիի մկրտությունը։ Այսօր ընտանիքը լուսանկարներ է զետեղել համացանցում՝ ցուցադրելով ընթացքն ու հյուրերին։

Նեղ շրջապատում կազմակերված արարողությունը Սևանավանքում է կայացել՝ հրաշք կապուտաչյա ծովի ափին։

Գեղեցկուհի Արփին մկրտվելուց հետո կկրի Արփի — Աննա անունը։

Հրաշք բալիկն այս կարևոր օրն անչափ գեղեցիկ տեսք ուներ։

Նա ավանդական հայուհու տարազ էր կրում և գլխազարդ։

Անչափ ներդաշնակ ու ոճային էր նման ընտրությունը՝ բալիկի կյանքի կարևոր օրվա համար։

Իսկական հայուհուն հարիր գեղեցիկ լուք է ընտրված՝ ընդգծելով ազգային կերպարի կարևորությունը։

Արփիի մայրիկն ու քույրերը պակաս ոճային չէին, թեև չէին ընտրել ավանդական կերպար։

Աննա Հակոբյանը ծաղկավոր սև զգեստ էր կրում, որն ընդգծում էր իր սլացիկ կազմվածքը։

Մարիամը դասական վերնաշապիկ և տաբատ է կրում՝ համադրելով սպորտային կոշիկների հետ, իսկ Շուշանը՝ անչափ ոճային սև զգեստ։

Понравилась статья? Поделиться с друзьями: