Արցախի պարետատունը հայտնում է՝ ապրիլի 12-ից մայիսի 12-ը երկրում հաստատված արտակարգ դրության իրավիճակից ելնելով գործելու է տեղաշարժի թերթիկ, ինչպես դա ավելի վաղ արվել է Հայաստանում։
Այս պարագայում պետք չէ մոռանալ՝ ամենակարևորն ինքնամեկուսանալն ու վարակը չտարածելն է, հատկապես ռիսկային է տարեցների ու քրոնիկ հիվանդութունների տեր մարդկանց պարագայում, քանզի նրանց իմունային համակարգը բավականին ցածր է, և նրանց հեշտ են վարակ վերցնում։
Ինքնամեկուսանալով ու տանը մնալով անհրաժեշտ է գիտակցել՝ գործում եք ոչ միայն ձեզ, այլև հանրության համար, չէ որ խոցելի խմբերը ոչ մի այլ կերպ չեն կարող պաշտպանվել վարակից։ Հարկ է նստել տանը և գիտակցել՝ ինքնամեկուսացումը կարող է ոչ միայն առողջություններ, այլև կյանքեր փրկել։
Իրապես, մահացության բարձր ցուցանիշը մեզ մոտ հանդիպում է հենց ռիսկային խմբի հետ։ Բարեբախտաբար, Արցախում դեռ մավան դեպք չկա, հուսանք՝ չի էլ լինի։