Արցախում գյուղ է մեկուսացվել՝ կորոնավիրուսի պատճառով

Արցախում անչափ լուրջ են վերաբերվում կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարին։ Երեկ այնտեղ հայտնաբրված վարակվածության առաջին դեպքից հետո որոշվել է նրա բնակավայրը՝ Միրիկ գյուղը, ամբողջությամբ մեկուսացվել է։

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ գյուղի բոլոր տներն ախտահանվելու են, գյուղն էլ կապահովվի պարենային մթերքներով, որպեսզի մարդիկ տնից դուրս գալու անհրաժեշտություն չունենան։ Վարակակրի հետ շփվել է 12 մարդ, բայց մեկուսացվել է ողջ գյուղը՝ 40 ընտանիք։

Դա արվել է ռիսկայնության պատճառով, որպեսզի ոչ մի դեպքում վարակը չտարածվի, առավել ևս՝ վարակակիրը 60 տարեկանից բարձր է և ռիսկի խմբում է։ Նա վերադարձել է Արտաշատից, ու, հավանաբար, վարակն այդտեղից է իր հետ տարել։ Նա շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է երևանյան հիվանդանոց։

Ի դեպ, Արցախում ևս մեկ մեկուսացված անձ կար, որը շնչառական խնդիրներ ուներ, սակայն նրա թեստը բացասական է եղել և կորոնավիրուսյան վարակը նրա մոտ չի հաստատվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: