Նախագահ Բակո Սահակյանը րոպեներ առաջ Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Նա ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտնելով իր որոշման մասին, որը բխում է երկրում կորոնավիրուսյան ախտի տարածումը կանխելու անհրաժեշտությունից։
Արցախում կա հաստատված 5 դեպք, և կառավարությունն ամեն ինչ անում է՝ դրանք չշատանան։ Արտակարգ իրավիճակը հայտարարվում է ապրիլի 12-ի ժամը 22։00-ից մինչև մայիսի 12-ը՝ ժամը 22։00-ն։ Արցախում նաև պարետատուն է ստեղծվել, որը կղեկավարի Գրիգորի Մարտիրոսյանը:
Նախագահը վստահություն է հայտնել՝ ժողովուրդը կարգապահ, պատասխանատու ու իմաստուն կմոտենա այս դժվարություններին և պատվով դուրս կգա իրավիճակից։
Սահակյանի խոսքով՝ ապրիլի 14-ին նախատեսված նախագահական ընտրությունները չեն հետաձգվելու, այլ իրականացվելու են անվտանգության կանոնների պահպանմամբ։ Ընտրություններին խստագույնս պահպանվելու են հիգիենիկ կանոնները։ Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ բոլոր բացասական հետևանքները կանխարգելելու և չեզոքացնելու համար: Դա անչափ կարևոր է հայաստանյան ծանր իրավիճակից խուսափելու համար։