Արցախում աճել է կորոնավիրուսով հիվանդների թիվը․ թարմացում

Արցախի առողջապահության նախարարությունը նոր թվեր է հայտնում՝ կորոնավիրուսյան ախտով հաստատված դեպքերի վերաբերյալ։ Նշվում է՝ հաստատված ևս մեկ դեպք է գրանցվել։ Նշված քաղաքացու թեստը դրական արդյունք է ցույց տվել։

Այդ քաղաքացին եղել է Քարվաճառի հիվանդի շփման շրջանակից և ամսի 11-ից ինքնամեկուսացվել է, իսկ ամսի 17-ից հոսպիտալացվել։ Նշենք՝ Արցախում գրանցվել է ընդհանուր 8 կորոնավիրուսյան ախտահարման դեպք, 3 մարդ արդեն ապաքինվել է։

Դեպքերի թիվը չավելանալու համար անհրաժեշտ է պահպանել կանոնները։ Չվարակելու ու չվարակվելու լավագույն տարբերակն ինքնամեկուսանալն է։ Պետք է քաջ գիտակցել՝ անգամ եթե դուք չունեք ախտանիշներ, կարող եք վարակված լինել ու վարակը փոխանցել ձեզնից ավելի թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց, որոնք ռիսկային խմբից են՝ տարեց են կամ ունեն քրոնիկ հիվանդութուններ։

Այդ մարդկանց առողջությունը պահպանելը բոլորիս միասնական խնդիրն է ու անհրաժեշտ է գիտակցաբար մոտենալ հարցին՝ պաշտպանելով ռիսկային խմբին։

Понравилась статья? Поделиться с друзьями: