Արտակարգ դրության մասին որոշումը կայացված է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում նշել է․ «Դեպքերի նվազումն արտահայտում է յոթից տասնչորս օր առաջ պահված կանոնների որակը։ Դեպքերի նվազումը բերելու է դրանց զրոյացման։ Այս ամենը հավաքական վարքագծի արտահայտումն է․ որքան որակով կպահենք, այնքան ավելի լավ կլինի ապագայում բոլորիս համար։ Հարկ է նույնկերպ շարունակենք։

Վաղն էլ որոշում ենք կայացնելու ևս մեկ ամսով արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով։ Կոչ եմ անում բոլորիս պահպանել կանոնները, քանզի ունենք հնարավորություն յոթից տասնչորս օր հետո կանգնեցնելու վարակը»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի՝ իր հասցեին հնչած քննադատությունների մասին՝ Փաշինյանը նշել է՝ համավարակային իրավիճակի ավարտից հետո գնահատական կտան այդ մեկնաբանություններին։

«Մենք պարտվել ենք այնքան, որքան պարտվել է աշխարհը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան և այլ գերզարգացած երկրներ։ Եթե Հայաստանը պարտվել է, ապա պարտվել է ողջ մարդկությունը և քաղաքակրթությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: