Արսեն Թորոսյանն սթափեցնող գրառում է արել․ անպայման կարդացեք

Նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսյան ախտի հայաստանյան վիճակի մասին գրառում է կատարել։ Նրա խոսքով՝ վերջին օրերին աճի տեմպը փոփոխման չի ենթարկվել՝ նույն 3-5 %-ն է։ Տեմպի հաստատուն վիճակն օգնել է ժամանակ շահել ու վերադասավորվել, որպեսզի պայքարն ավելի արդյունավետ ու համակարգված լինի։

Ջանքերը, նախարարի խոսքով, պետք է շարունակական բնույթ կրեն՝ դառնալով կոլեկտիվ ջանքեր։ Սահմանափակումների նոր թուլացումները չպետք է նշանակեն՝ կանոններ չկան։ Պետք է շարունակել սոցհեռավորությունը պահել, ախտահանել ձեռքերը ու դիմակ կրել։

Այդ թուլացումներին զուգընթաց պետք է բարձրանա գիտակցությունն ու անձնական պատասխանատվությունը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխարգելել վարակի տարածումը։

Սահմանափակումների թուլացումը չի ենթադրում վտանգի բացակայությունը․ այն մոլեգնող է։ Կա ինչպես վարակվելու, այնպես էլ վարակակիր լինելու ու ուրիշներին վարակելու վտանգ, հատկապես ռիսկային խմբին՝ տարեցներին ու քրոնիկ ախտեր ունեցողներին՝ մեր հայր-մայրերին, տատիկ-պապիկներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: