Արսեն Թորոսյանն անչափ հուզիչ տեսանյութ է հրապարակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անչափ հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում զետեղված են բուժում անցնող պացիենտների կարճ տեսաուղերձները։ Իրապես ցնցող է նրանց լավատեսությունն ու ծանր պայմաններում նման վերաբերմունքն իրենց խնդրին։

Դա, մեծամասամբ, բժիշկների անմնացորդ նվիրման շնորհիվ է։ Կորոնավիրուսյան ախտն աննախադեպ մարտահրավեր էր ողջ աշխարհի համար՝ բացահայտելով բժիշկների ներուժն ու նվիրումը։ Մասնագետները ողջ աշխարհում կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ՝ պայքար մղելով վիրուսային ախտի դեմ։

Պացիենտները նշում են՝ նրանց հանդեպ անչափ ուշադիր են վարվում։ Բժիշկների շնորհիվ է՝ նրանք հիմա կան։ Հիվանդները փաստում են՝ կյանքը բաժանվել է կորոնավիրուսից առաջի և հետոյի։ Շատերն անգամ հույս չունեին՝ կառողջանան, բայց հիմա մտածում են դուրս գրվելու մասին։

Նրանք չափից դուրս գոհ են վերաբերմունքից ու չեն փոշմանում անգամ մի դրամ տված հարկերի համար, որոնց շնորհիվ հիմա ապրում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: