Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել։ Համավարակային այս ծանր իրավիճակում նոր միջոցներ են ստեղծվել։ Հայաստանյան ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ սկսվում է կորոնավիրուսյան ախտի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը։ Հարկ է հնարավորինս օգտագործել քաղաքական մշակման հայկական գիտահետազոտական ներուժը։
Նախարարն իր հատուկ երախտիքն է հայտնել ՀԱՀ հանր․ առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին՝ կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարում մեծագույն ջանքի ու նվիրման համար։
Իրապես, համավարակային այս ծանր վիճակը, որ պատել է մեր աշխարհը, հղի է բազում անհնագստություններով ու վտանգներով, ուստի հարկ է գիտակցաբար մոտենալ իրավիճակին՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր կանոնները։ Քովիդային ախտն իրական է ու կարող է պատել յուրաքանչյուրիդ, քանզի իրապես ամենուրեք է։
Հարկ է հետևել պարետատան ցուցումներին ու կատարել դրանք՝ պաշտպանելու ձեզ և ձեր մտերիմներին, հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց, որոնց համար ախտը կարող է ճակատագրական լինել։