Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել․ երկար սպասված մամոգրաֆը, վերջապես, Հայաստանում է։ Վերջին օրերին հայաստանյան իրականության մեջ կորոնավիրուսյան ախտի տարածման պատճառով շարունակվում են նախարարի մտահոգիչ ելույթները, իսկ այս լուրը, կարծես, լույսի շող է մթության մեջ։

Թորոսյանը հայտնել է՝ մոտ մեկ ամսից կմեկնարկի քաղցկեղային ախտի ազգային սքրինինգային ծրագիրը։ Ծրագրում ներառված առաջին մարզը Լոռին է լինելու, ու այդպես շարունակաբար մյուս մարզերը։

Իրապես, անչափ լավ լուր է հայտնել նախարարը՝ հաշվի առնելով ներկայիս վիճակի բարդությունը։ Շատ անգամ մարդիկ պարզապես գումար չունեն մարզկենտրոն գալու ու հետազոտվելու համար։ Մոբիլ մամոգրաֆը կօգնի լուծել այդ խնդիրը՝ գալով հենց այնտեղ, որտեղ հիվանդները կկարողանան մոտենալ և հետազոտվել։

Այս հիանալի ծրագիրը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից համակարգվող, հիանալի հնարավորություն է ստանալ բարձր որակի հետազոտություն անգամ հեռավոր մարզերում, որտեղ մինչ այժմ դա կազմակերպել հնարավոր չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями: