Արսեն Թորոսյանը կոչով դիմել է հանրությանը (տեսանյութ)

Գավառում երեկ տեղի ունեցած ողբերգությունից հետո այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խմբով այցելել է ԲԿ՝ պարզելու հասցված վնասներն ու արագ վերականգնելու դրանք։ Թորոսյանը նշել է՝ ցանկացած ռեսուրսի կորուստ առավել քան կարևոր է, կարևոր է նաև անձնակազմի պաշտպանված լինելը։

«Տեղի ունեցածը, պարզապես, անթույլատրելի է։ Որևէ երկրում, որևէ հանգամանքներում․․․․ Ավերածությունները, որը տեսա հարձակում է ԲԿ-ի վրա։ Հուսով եմ՝ իրապահ մարմինները կբացահայտեն ու մեղավորները կպատժվեն։ Իսկ մեր խնդիրը Գավառի ԲԿ-ի աշխատանքը 100 տոկոսով վերականգնելն է հնարավորինս կարճ ժամկետում։

Այստեղ շատ կարևոր ծառայություններ են մատոցվում, որոնք որևէ րոպե չեն կարող դադարեցվել։ Ու նրան վտանգել են բոլոր պացիենտների կյանքը ու շտապօգնության աշխատանքը։ Խիստ դատապարտում եմ այս գործողություններն ու կոչ եմ անում ազգովի անհանդուրժողականություն ցուցաբերել բռնության նկատմամբ։ Բռնությունը չպետք է տեղ ունենա մեր երկրում, առավել ևս բժշկական համակարգի նկատմամբ, որը կյանք փրկելու գործառույթ ունի՝ անկախ քաղաքացիների՝ նախկինում գործած հանցագործությունների»,- նշեց Թորոսյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ նա նշել է․ «Որոշել ենք հետագա քայլերը․ այսօր կգնահատենք, իսկ վաղվանից կսկսենք վերականգնողական աշխատանքները։ Բարեբախտաբար, սարքավորումները չեն վնասվել։ Վնասվել է միայն գույք և դուռ-պատուհան։ Հիվանդանոցում, կարելի է ասել, ձեռք չտված հատված չի մնացել»,- նշել է Թորոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: