Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական կարևոր հորդորն է տարածել։ Այս անգամ նա հորդորը մուլտֆիլմ-տեսանյութով է արել, բայց անգամ այդ ձևաչափով խոսվել է կարևորի մասին։ Տեսանյութի հերոսն Արմենն է․ նա երրորդ օրն է՝ ինքնամեկուսացած է և ձանձրանում է։
Արմենն իրեն լավ է զգում և, անտեսելով բոլոր կանոնները, հանդիպում է ընկերների հետ։ Ընկերներն իրենց նույնպես լավ են զգացել ու հաջորդ օրը մեկն աշխատանքի է գնացել, մյուսը՝ ծնունդի, երրորդն էլ՝ ծնողներին տեսակցության։
Օրեր անց ընկերների ու իրենց հետ շփված մարդկանց ինքնազգացողությունը վատանում է, իսկ Արմենին չճանաչող երեք տատիկ-պապիկները ծանր վիճակում հոսպիտալացվում են։ Բայց այս ամենը տեղի չի ունեցել, քանզի Արմենը տանն է մնացել, Արմենը խելացի է ու պետք է իր պես լինել։
Իրապես, Թորոսյանն անչափ կարևոր հորդոր է տարածում՝ հայտնելու ինքնամեկուսացման կարևորության մասին։