Արսեն Թորոսյանը խիստ կարևոր տեղեկություն է տարածել՝ հորդորելով տարածել և տեղեկացնել միմյանց. Կորոնավիրուսի մասին մատչելի տեղեկատվություն

Իտալիայից վերադարձած հայ քաղաքացիները պատմել են տեղի իրադարձությունների, համաճարակային վերահսկողության մասին՝ փաստելով, որ ամենաբարձր որակն այս ասպարեզում հենց մեզ մոտ է՝ Հայաստանում:

Հայտնի է, որ Իտալիայում խիստ վտանգավոր սահմանների է հասել այս վիրուսի տարածումը, կարանիտնային գոտում են հայտնվել միլիոնավոր մարդիկ, տասնյակ տարածաշրջաններ: Այստեղ բավականին մտահոգիչ է վիճակը:

Ա. Թորոսյանը պարբերաբար հանգստացնող, բայց զգոնությունը չթուլացնող հայտարարություններ է անում սոցհարթակներում: Հորդորները նաև երկրի սահմանները չհատելու մասին է: Նա շեշտը դնում է մասնավորապես հիգիենիկ կանոնների պահպանման վրա: Նա իր էջում տեղադրել է ստորև կցված տեսանյութը, որտեղ մանրամասն, հանգամանալից ու հասկանալի, մատչելի տեղեկություն է տրվում կորոնավիրուսի էության և դրանից պաշտպանվելու ուղղորդումներով:

Տարբեր երկրներից վերադարձած քաղաքացիները մեծ հիացմունքով են խոսում հայկական բժշկական և հակավիրուսային միջոցառումների մասին. այլ երկրներում նրանք ավելի շատ անհոգության և անտարբերության են հանդիպել:

Понравилась статья? Поделиться с друзьями: