Արմեն Սարգսյանը կնոջ հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել՝ Արցախից

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այս օրերին իրենց հանգիստն էին վայելում Արևմտյան Հայաստանում, իսկ վերջին օրերին Արցախում են։

Նրանք հրաշալի օրեր են անցկացնում հանգստավայրերում՝ լուսանկարներ զետեղելով սոցցանցում։ Հետևորդներն իրապես հիացած են՝ տեսնելով քայլ առ քայլ նախագահական ընտանիքի ճամփորդությունը։

Նախագահը զետեղված լուսանկարները մակագրել է հետաքրքիր կերպով․ «Արցախ Դրախտավայր, Գանձասար․ հուլիս 2020թ.»։

Այսօրվա լուսանկարներն անչափ գեղեցիկ են։ Պարոն Սարգսյանը կոստյում է կրում, իսկ տիկին Սարգսյանը՝ անչափ ոճային ու գեղեցիկ վերնաշապիկ։

Այն կիսաթափանցիկ է, ծաղկային պրինտով զարդարված և չափավոր փոռիկներով։ Անչափ նորաոճ լուք է։ Տիկին Սարգսյանն այն համադրել է սև արևային ակնոցների և հրաշալի մազահարդարման հետ՝ էլ ավելի անկրկնելի կերպար ստեղծելով։

Լուսանկարների շարքում են նաև եկեղեցու մոտ և ներսում՝ քահանաների հետ զրույցի ընթացքում արված լուսանկարները։ Իրապես, դրախտային վայր է, ինչպես բնորոշում է Արմեն Սարգսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: