Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է

Ռուսական լրատվամիջոցները միաբերան գրում են, որ հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է կաթվածով։ Վերջին տարիներին Արմեն Բորիսովիչը տառապում է լուրջ քրոնիկական ախտերից՝ հիպերտոնիա, սրտային խնդիրներ և այլն։ Իսկ հիմա նա ինսուլտ է տարել և ծանր վիճակում հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։

Դերասանի հարազատներն ու մտերիմները չեն մեկնաբանել լուրը՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով այն։
Հիշեցնենք՝ վերջերս Արմեն Բորիսովիչը վերամիավորվել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, որ հետ կարողացել է ջերմ հարաբերությունները, չնայած սկանդալային բաժանությանը։

Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատթարացել է 2017-ի հոկտեմբերին, երբ ամուսնալուծվում էր երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայից։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել առողջական վատթարացմամբ։

Այն ժամանակ բժիշկները կայունացրել են նրա վիճակը։ Այս պահին մեծանուն դերասանի ու ռեժիսորի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: