Արմենչիկի երգը մեկ օրում իսկական հիթ է դարձել․ համոզվեք ինքներդ

Անչափ սիրված երգիչ Արմենչիկը նոր երգով է ներկայացրել, որը մեկ օրում իսկական հիթ է դարձել։ «Ավելի» նոր երգն ու տեսահոլովակը պարզապես գլուխգործոց են՝ ոճային գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ։

Հրաշալի երաժշտությունը գրել է Արմենչիկը, ինքն էլ ողջ տեսահոլովակի ընթացքում այն կիթառով նվագում է։ Նրան ձայնակցում է Կարո Սարաֆյանը՝ ակուստիկ կիթառով։ Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է․ ինչպես միշտ մինչ սրտի խորքը խոցող ու հուզառատ։ Գործիքավորումը փայլուն կերպով կատարել են Կարենն ու Սևակը, իսկ միքսն ու մասթերինգը՝ Արթուր և Բինա փրըդաքշնինն է։

Գեղեցիկ տեսահոլովակը, որը սիրո անհավանական ու չափից դուրս ռոմանտիկ պատմություն է, Արեն Բայադյանի ռեժիսուրան է։ Անզուգական պարային արվեստի մեջ էլ իր անգին ներդրումն է արել պարուսույց Վիկա Մարտիրոսյանը։

Անչափ գեղեցիկ, հուզառատ, թեթև ու միաժաման խորիմաստ երգ ու տեսահոլովակ է ստացվել, որն անպայման արժե դիտել։ Վայելեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: