Արկադի Տեր Թադևոսյանի սիրո գեղեցիկ պատմությունը

Արկադի Տեր-Թադևոսյանը անցել է կյանքի գեղեցիկ, պատվարժան ու հաղթական ուղի։ Նա ունեցել է սիրո շատ գեղեցիկ պատմություն։ Գերմանիայում ծառայող Արկադին տրամադրված է եղել, որ ամուսնանալու է այն աղջկա հետ, ում հետ ծնողները նրան նշանել են դեռ փոքր տարիքում։

Աղջիկը թիֆլիսեցի էր․ նա Արկադիի հոր ընկերոջ աղջիկն էր։ Երբ Արկադին ի վերջո որոշում է այցելել այդ աղջկան ու հանդիպել նրա հետ, անակնկալի է հանդիպում։ Իր հետ զրույցի ժամանակ աղջիկը լաց է լինում և խոստովանում, որ ինը մեկ ուրիշին է սիրում։

Աղջիկը խնդրում է Արկադիին, որ համոզի իր ընտանիքին՝ հրաժարվել իրենց ամուսնության գաղափարից։ Արկադին կատարում է աղջկա խնդրանքը։ Հետո կյանքի ու հանգամանքների բերումով Արկադի Տեր-Թադևոսյանը հանդիպում է Հասմիկին։

Նրանց հանդիպումը շատ հետաքրքիր կերպով է եղել։ Հենց Հասմիկի հետ էլ նա ընտանիք է կազմում։ Տիկին Հասմիկը միշտ սատարել է զինվորական ամուսնու բոլոր նախաձեռնություններին ու մտահղացումներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: