Արդեն իսկ հավաքվել է 100մլն դրամից ավել գումար. Շնորհակալ եմ ԱԺ նախագահին և բոլոր պատգամավորներին. Արսեն Թորոսյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն սոցցանցային գրառումով տեղեկացրել է, որ երեկ ԱԺ պատգամավորներին առաջարկել է ամենամսյա պարգևավճարները փոխանցել նորաբաց հաշվեհամարին՝ նորահայտ վիրուսի տարածումը կանխարգելելու համար տարվող պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Ա. Միրզոյանը տեղեկացնում է, որ հուրախություն իրեն և բոլորի, բացառապես բոլոր պատգամավորները դրական են արձագանքել այս նախաձեռնությանը, և համատեղ որոշվել է յադ գումարը փոխանցել համապատասխան հաշվեհամարին:

Ա. Միրզոյանին ուրախություն է պատճառել նաև այն տեղեկությունը, որ շատ պատգամավորներ ինքնաբուխ իրենց անձնական միջոցներից որոշակի դրամական աջակցություն են արդեն իսկ փոխանցել նշված հաշվեհամարին, ինչը ևս անակնկալ ու դրական հանգամանք է դիտարկվում:

Նախարար Ա. Թորոսյանը, կիսվելով այս նորությամբ, իր հերթին տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ նորաբաց հաշվեհամարին փոխանցված դրամական միջոցների ընդհանուր թիվը հատել է հարյուր մլն. դրամի սահմանը:

Նախարարը նաև իրազեկել է, որ ավելի ինտենսիվ կերպով են շարունակում իրականացնել նախապես պլանավորած ծրագրերը այս հարցի հետ կապված:

Понравилась статья? Поделиться с друзьями: